Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիայում ռազմական գործողությունն արժեցել է 33 միլիարդ ռուբլի

Սիրիայում ռազմական գործողությունն արժեցել է 33 միլիարդ ռուբլի
18.03.2016 | 11:48

Սիրիայում ռազմական գործողությունն արժեցել է 33 միլիարդ ռուբլի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների հետ հանդիպմանը։ Պուտինի խոսքերով՝ այդ ծախսերն արվել էին պաշտպանության նախարարության բյուջեի հաշվին, իսկ գումարը նախատեսված էր զորավարժությունների և մարտական պատրաստվածության համար, սակայն ուղղվել է «Սիրիա գործուղված զորախմբի ապահովմանը»։ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ Սիրիայից ռուսական զինուժի հիմնական մասի դուրսբերումը կտևի 2-3 օր։

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ